երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով․ քաղաքագետ

Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով․ քաղաքագետ

Ուկրաինացումը մեզ համար ճանապարհ չէ, մանավանդ, որ Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ուկրաինայի ԳՇ պետ Վալերի Զալուժնին ասել է, որ «եթե չստանան անհրաժեշտ օգնություն, ապա Ռուսաստանի հաղթանակն անխուսափելի է»։

Ուկրաինան որպես ինքնիշխանության մոդել ներկայացնող մեր սուտի արևմտամետներն այս տողերը թող շատ ուշադիր կարդան:

Ռուսաստանի հետ բաց հակադրություն մեջ մտած Ուկրաինան վերածվել է փլատակների ու այնքան է կախված արտաքին օգնությունից, որ դրա անգամ ուշացումը կարող է հանգեցնել պետականության կոլապսի:

Ուկրաինացումը մեզ համար ճանապարհ չէ, մանավանդ, որ Արևմուտքը մեզ ոչ թե օգնություն է խոստանում, այլ կերակրում է պատրանքներով»,- գրել է նա։

  • Կիսվել: