չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արևմուտքում շատերը մտածում են, թե մենք ռուսական պրոքսի երկիր ու կառավարություն ենք. Փաշինյան

Արևմուտքում շատերը մտածում են, թե մենք ռուսական պրոքսի երկիր ու կառավարություն ենք. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է Եվրամիության հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին Պրահայում ՛՛Հայաստանի ժողովրդավարական ուղևորությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության և կայունության անհրաժեշտություն՛՛ խորագրով քննարկման ժամանակ,. անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցության մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանն ընդհանուր առմամբ շատ նուրբ իրավիճակում է: Մենք շրջափակված ենք: Հայաստանի հետ կապված բազմաթիվ կասկածներ կան: Արևմուտքում շատերը մտածում են, թե մենք ռուսական պրոքսի երկիր ու կառավարություն ենք: Արևելքում էլ շատերը կարծում են, թե մենք արևմտամետ կառավարություն ենք՝ արևմտամետ քաղաքականությամբ՛՛:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի որոշ հարևաններ լոբբինգ են իրականացնում այդ երկու դիրքորոշումների համար, գնում են Արևմուտք, ասում, թե Հայաստանը ՌԴ-ի սերտ դաշնակիցն է և ցանկացած բան, որն անում են ընդդեմ ՌԴ-ի, պետք է անեն նաև ընդդեմ Հայաստանի, հաջորդ օրը թռչում են Մոսկվա ու ասում, որ Հայաստանի վարչապետը շատ սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ է իրագործում, և թե ՀՀ վարչապետը Հայաստանն Արևելքից շեղում է Արմուտք:

՛՛Մենք հնարավորինս թափանցիկ ենք գործում և, իհարկե, շահագրգռված ենք խորացնել մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ: Եվ անկեղծ խոսենք՝ դյուրին որշում չէր ԵՄ մոնիթորինգային առաքելություն ՀՀ հրավիրելը, որովհետև դա անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, մի կողմից կարող է նոր մարտահրավերներ առաջացնել, իսկ մյուս կողմից մեզ համար շատ կարևոր է կենտրոնացած մնալ, որպեսզի պահպանենք միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ՛՛,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո միջազգային ուշադրությունը գրեթե ամբողջությամբ սևեռվել է Ուկրաինայի վրա: Եվ դա Հարավային Կովկասի տարածաշրջանում անկայունության հնարավորություն է ստեղծում:

 

  • Կիսվել: