հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արևմուտքն ուղղակիորեն աջակցում է ռուսների ցեղասպանությանը. Սերգեյ Լավրով

Արևմուտքն ուղղակիորեն աջակցում է ռուսների ցեղասպանությանը. Սերգեյ Լավրով

Արևմուտքն ուղղակիորեն աջակցում է Ուկրաինայում ցեղասպանությանը՝ աչք փակելով Կիևի՝ «բոլոր ռուսներին սպանելու» մտադրության մասին հայտարարությունների վրա: Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը Yahoo News-ին տված հարցազրույցում ասել էր, որ ուկրաինական հատուկ ծառայությունները «սպանել են ու կշարունակեն սպանել ռուսներին աշխարհի ցանկացած կետում՝ մինչև Ուկրաինայի լիակատար հաղթանակը»։ Այնուհետև նա պարզաբանել է, որ նկատի ունի ոչ բոլոր ռուսներին, այլ միայն «ռազմական հանցագործներին»։

«Քանի որ Արևմուտքը պնդում է, որ ուկրաինական իրավիճակի կարգավորման այլ հիմք չկա, բացի տխրահռչակ «Զելենսկի խաղաղության բանաձևից», և միևնույն ժամանակ Զելենսկու թիմը սպառնում է, ազատագրելով, ինչպես ասում են, Ղրիմը և Ուկրաինայի արևելյան շրջանները, սկսել սպանել բոլոր ռուսներին և այնտեղ ոչնչացնել այն ամենը, ինչ ռուսական է, եզրակացությունը շատ պարզ է՝ Արևմուտքն ուղղակիորեն աջակցում է ցեղասպանությանը»,- աֆրիկյան Բուրունդիի Հանրապետություն կատարած այցի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: