երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում․ Միրզոյան

«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում․ Միրզոյան

«Արևմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այդ հռետորաբանությունը չի տեղավորվում նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում։

Միրզոյանը հերթական անգամ անհեթեթ է անվանել այն հայտարարությունները, թե Հայաստանում պատրաստվում են 300 հազար ադրբեջանցի բնակեցնել։

  • Կիսվել: