ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արձակուրդում գտնվող վարչապետը, միևնույն է, մնում է վարչապետ. Ալեն Սիմոնյան

Արձակուրդում գտնվող վարչապետը, միևնույն է, մնում է վարչապետ. Ալեն Սիմոնյան

Արձակուրդում գտնվող վարչապետը, միևնույն է, մնում է վարչապետ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, մի շարք նախընտրական քարոզչության մի շարք արգելքներ, օրինակ՝ քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների կիրառում, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, և այլն, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։

Հիմա, վարչապետը, որն անկախ արձակուրդում լինելու հանգամանքից, շարունակում է լինել գործող վարչապետ, հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանությունն ապահովվում է մի շարք միջոցառումների իրականացմամբ, այդ թվում՝
պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ իրականացմամբ»,- գրել Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: