հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդյո՞ք Թուրքիան չի նվազեցնի ճնշումը հարևան երկրների, հատկապես Երևանի վրա․ Սատանովսկի

Արդյո՞ք Թուրքիան չի նվազեցնի ճնշումը հարևան երկրների, հատկապես Երևանի վրա․ Սատանովսկի

 Կառավարության հրաժարականի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնանկության եւ նրա <<Արդարություն եւ զարգացում>> կուսակցության իշխանությունից հեռացման աղմկոտ պահանջներով հուզումները սեւեռուն,  բայց  ոչ այնքան հիմնավորված աշխուժացում են հարուցել հարեւան երկրների, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքական գործիչների եւ լրագրողների շրջանում: Նման կարծիք է հայտնում ռուսական գիտնական-արևելագետ, <<Մերձավոր արեւելքի ինստիտուտ>> գիտական կենտրոնի նախագահ, տնտեսական գիտությունների թեկնածու Եվգենի Սատանովսկին։

Վերջինս անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող հուզումներին և դրանից բխող հնարավոր գործընթացներին՝ լիրայի անկման ֆոնին, նշում է․

<<Արդյո՞ք դա Էրդողանի վերջի սկիզբը չէ։ Արդյո՞ք Թուրքիան չի նվազեցնի ճնշումը հարևան երկրների, հատկապես Երևանի վրա (առավել քան հասկանալի սպասումներ "Զանգեզուրի միջանցքի" շուրջ լարվածության ֆոնին, և ոչ միայն Հայաստանի Լաչինի շրջանի բնակիչների մոտ, որոնց դա առաջին հերթին վերաբերում է)։ Արդյո՞ք տնտեսության  խնդիրները չեն կանգնեցնի թուրքական էքսպանսիան հետխորհրդային տարածքում, որի լիարժեք ապահովման համար թուրքերն ուղղակի փող չեն ունենա։ Եւ այլն նույն ոգով>>։

Սատանովսկու համոզմամբ ՝ իրականում այդ բոլոր գործընթացները ավելի շուտ կարագացնեն թուրքական իշխանությունների գործողությունները։ Նրա խոսքով, այժմ Թուրքիային անհրաժեշտ են էներգակիրների նոր շուկաներ եւ նոր աղբյուրներ, իսկ Անդրկովկասը, Ղազախստանը եւ Միջին Ասիան այդ ամենը տրամադրում են, ինչպես, ի դեպ, նաեւ Ռուսաստանի թյուրքական տարածաշրջանները, որոնց հետ թուրք գործարարներն ավելի սերտ կապեր են պահպանում՝ ճանապարհ հարթելով "Մահմեդական եղբայրների" եւ պանթյուրքական գաղափարախոսության ոճով քաղաքական իսլամի թուրքական տարբերակի առաջխաղացման մասնագետներին:

Արևելագետը կարծում է, որ Էրդողանի ախորժակը մեծ է, իսկ ծրագրերը՝ ավելի մեծ, այնպես որ, թուրքական իսլամիստական հիմնադրամները կադրեր են պատրաստում և Հնդկաստանի ու Չինաստանի, և Ինդոնեզիայի ու Գերմանիայի, և ռուսական տարածաշրջանների մահմեդականների համար, ներառյալ միանգամայն աշխարհիկ Յակուտիան, որտեղ կրոններից առավել տարածված են ուղղափառությունը և ավանդական հավատալիքները:

Նրա խոսքով՝  Թուրքիայի և նրա նախագահի ագրեսիվ արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլ, հակառակը, այդ երկիրն էլ ավելի կոնֆլիկտային կլինի, քան այսօր է․ <<Էրդողանը նահանջելու տեղ չունի, իսկ ում գրոհի. Փարիզն ու Բեռլինը, Մոսկվան ու Երևանը կամ Դելին ու Պեկինը, նրանցից քամելով  այն ամենը,  ինչ որ կհաջողվի, նրա համար, ընդհանուր առմամբ, միևնույն է։ Թեկուզ ԱՄՆ-ը, ինչը նա Սիրիայում հաջողությամբ է ցուցադրում։ Այդպիսի մարդ, այդպիսի դարաշրջան..>>։

Նշենք, որ նոյեմբերի 23-ին Թուրքիայում արձանագրվել է վերջին 20 տարիների ընթացքում դոլարի նկատմամբ ազգային արժույթի փոխարժեքի առավելագույն անկում։ Լիրայի փոխարժեքի կտրուկ անկման հետեւանքով  Իդլիբ եւ Համա նահանգների մի շարք շրջաններում պարենի գներն աճել են 400 տոկոսով, վառելիքի գները ՝ 350 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 200 տոկոսով:

Փորձագետների կարծիքով, Թուրքիայում բողոքի ակցիաներն ինքըստինքյան կմարեն եւ չեն կարողանա լուրջ ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական գործընթացների վրա:

  • Կիսվել: