ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արդյո՞ք դատաիրավական ոլորտը ՀՀ-ում պահանջում է կառուցվածքային փոփոխություններ և ո՞րն է այս հարցում Աննա Վարդապետյանի տեսլականը․ Խաչատուր Սուքիասյանի հարցը՝ Վարդապետյանին

Արդյո՞ք դատաիրավական ոլորտը ՀՀ-ում պահանջում է կառուցվածքային փոփոխություններ և ո՞րն է այս հարցում Աննա Վարդապետյանի տեսլականը․ Խաչատուր Սուքիասյանի հարցը՝ Վարդապետյանին

«Կառուցվածքի տեսանկյունից չեմ պատկերացնում, որ համակարգը կարելի է նորից հավաքել ինչ-որ մի այլ ստրուկտուրայով, որովհետև համակարգի կառուցվածքի ներսում ամեն մի փոփոխություն անխուսափելիորեն պահանջում է ժամանակ, ռեաբիլիտացիոն փուլ և հետաձգում է քրեական գործերի քննությունը»,- այս մասին այսօր նշեց  ԱԺ-ում Գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն հարցին, թե արդյո՞ք դատաիրավական ոլորտը Հայաստանում պահանջում է կառուցվածքային փոփոխություններ և ո՞րն է այս հարցում Վարդապետյանի տեսլականը։

«Կարծում եմ՝ կառուցվածքի եղած իրավիճակը բավարար է արդյունավետ գործելու համար։ Նորից համակարգը տանել ցնցումների, կառուցվածքային այլ  ձևափոխումների՝ արդյունավետ չի լինի, դրա ոչ միջոցներն ունենք, ոչ էլ ժամանակը»,- նշեց Վարդապետյանը։

Աննա Վարդապետյանի խոսքով, դատախազները պետք է ունենան պատասխանատվության հստակ ոլորտներ, որոնք առանձացված կլինեն ըստ հանցակազմերի․  «Ուղղահայաց մեխանիզմը, որը կա և աշխատում է, պետք է շարունակի աշխատել նույն ձև և քննչական մարմնի հետ քննարկված։ Խնդիրը տեսնում եմ նաև քննչական մարմնի հետ քննարկումներում։ Պնդում եմ, որ համակարգը տանել փոփոխությունների և ցնցումների արդյունավետ չեմ համարում»։ 

Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվեց նաև, որ միգուցե բոլոր քննությունները նպատակահարմար է անցկացնել տեսախցիկների առկայության պայմաններու՞մ․ «Միգուցե սա թույլ տա, որ ինչ-որ չափով մեր արդարդադատության աստիճանը բարձրանա, ավելի արդիական մոտեցում լինի»,- ընդգծեց պատգամավոր։

«Մենք ունենք քննչական գործողություններ, որոնք իրականացվում են տեսախցիկի ներքո։ Պետք է ավելի շատ հենվենք էլեկտրոնային ապացույցների վրա։ Քննչական գործողությունները պետք է մշտապես արդիականացվեն»,- ընդգծեց Գլխավոր դատախազի թեկնածուն։

  • Կիսվել: