հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արդեն գործում է Երևան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը․ նախարարություն

Արդեն գործում է Երևան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը․ նախարարություն

Մայիսի 25-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին ստորագրեցին փոխըմբռման հուշագիր՝ համաձայն որի պետք է իրականացվեն աշխատանքներ Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Արդեն գործում է Երեւան-Թավրիզ-Երևան օդային հաղորդակցությունը՝ շաբաթը 2 անգամ հաճախականությամբ։

Սա կհեշտացնի քաղաքացիների տեղափոխումը եւ լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: