ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից․ սա շատ սարսափելի վիճակագրություն է․ Փաշինյան

Արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից․ սա շատ սարսափելի վիճակագրություն է․ Փաշինյան

Կորոնավիրուսից արդեն 700-ին մոտ մարդ է մահացել, պատկերացնո՞ւմ եք այդ թիվը, սա շատ սարսափելի վիճակագրություն է: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե դիմակի հետ կապված փոփոխություն լինի անելու, մենք առաջինը դա կշտապենք հայտարարել ու անել: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կանոնների բոլոր թուլացումները, որոնք այդ պահին հնարավոր են եղել, մենք արել ենք: Եթե չենք անում, ուրեմն դա այս պահին խելամիտ չի կամ հնարավոր չի անել: Ընդ որում, այս կայունությունը ոչ մի բան չի ասում, կարող է վաղը նորից թվերն աճեն եւ դառնան շատ մեծ: Այսօր էլ փոքր թիվ չի, 451 է այսօր եղել: Այնպես որ, եկեք այս անհարմարությունները մի փոքր երկար պահենք, բայց դուրս գալիս այնպես դուրս գանք, որ իսկապես դուրս գանք, ոչ թե իմիտացիա լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: