չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արդարադատության փոխնախարարն ու ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են գործընկերությունը շարունակելու հանձնառությունը

Արդարադատության փոխնախարարն ու ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են գործընկերությունը շարունակելու հանձնառությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Օմեր Սալահ Ադ-Դին Ալ-Շեյխլիին: Այս մասին տեղեկացրել է նախարարությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջև դատապարտյալների փոխանցման ոլորտում իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի նախագծին առնչվող, Արդարադատության նախարարության իրավասության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
 
Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը՝ ընդգծելով, որ այն կարող է նպաստել փոխըմբռնման ամրապնդմանը և Հայաստանի ու Իրաքի միջև գործնական համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։
 
 
Արդարադատության նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են երկկողմ գործընկերությունը շարունակելու իրենց հանձնառությունը։

  • Կիսվել: