երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդարադատության նախարարությունն ընդլայնել է ԵԽ-ի հետ հարաբերությունները

Արդարադատության նախարարությունն ընդլայնել է ԵԽ-ի հետ հարաբերությունները

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում կազմակերպված դատապարտյալների վերասոցիալականացման ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի պիլոտավորման ու ներդման համար ձևավորված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ քրեակատարողական ոլորտում ընդլայնվել է Եվրոպայի խորհրդի հետ Արդարադատության նախարարության համագործակցությունը՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման, պատժի անհատական պլանավորման, դատապարտյալներին պատժից ազատելուն պատրաստման, վերասոցիալականացման արդյունավետ ծրագրերի ներդրման, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կարողությունների զարգացման ու այլ ուղղություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվել և  ներկայացվել  է ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը, պիլոտավորման ու ներդրման ճանապարհային քարտեզը։ Մասնավորապես քննարկվել են պիլոտավորման հետ կապված ժամկետները, մասնակիցների քանակը, արդեն իսկ տվյալ համակարգի ներդրման փորձ ունեցող երկրների օրինակները: Ամփոփելով ելույթը՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովման կապակցությամբ:

 

  • Կիսվել: