երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդարադատության նախարարության կայքն այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով. Բադասյան

Արդարադատության նախարարության կայքն այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/-ը, այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով։

«Հիմնական խնդիրն էր՝ գրավիչ ու պարզ լինելով՝ ապահովել առավելագույն գործածելիություն։
Կայքի այցելուները մեկ գործողությամբ հնարավորություն կունենան ծանոթանալ՝
 
  • նախարարության նորություններին. 
  • թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին.
  • նախարարության ռազմավարություններին. 
  • ՔԿԱԳ ծառայություններին.
  • Պետռեգիստրի ծառայություններին.
  • Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքներին.
  • այս պահին գործող և առաջիկայում ընդլայնվող էլեկտրոնային ծառայություններին.
  • դիմում/բողոք ունենալու դեպքում` Թեժ գծի հետ կապ հաստատելու հնարավորություններին։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար»,- գրել է Բադասյանը։

  • Կիսվել: