Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Փաստաթղթերի համաձայն՝ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։
Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․
1․ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։
2․ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ՝
Երևանի ժամանակով 13:00 -15:00 և 19:00-21:00։
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել վաղը այստեղ՝ Երևանի ժամանակով 13:00-15:00 և 19:00-21:00։