շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ

Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը ընտրվեց Գյումրու փոխքաղաքապետ

Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Առաքելյանը. նախագիծը հավանության արժանացավ ավագանու այսօրվա նիստում։ 

Նա կոմունիստական կուսակցության ավագանու ցուցակի երկրորդ համարն է զբաղեցնում, Վարդան Ղուկասյանի փեսան է, Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին եղել է ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ։ 

Առաքելյանի թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 33 անդամից 17-ը, ՔՊ խմբակցությունը ձեռնպահ էր։

«Կապ չունի, որ իմ փեսան է, շատ պատասխանատու եմ ու պահանջելու եմ իրենից ավելի շատ, քան որևէ մեկից։ Շատ դժվար է ինձ հետ աշխատելը, շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»,- ասել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Երկրորդ տեղակալ ընտրվեց Գագիկ Մանուկյանը։ Նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին մշտապես զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը։ Եղել է նաև ԱԺ պատգամավոր. Հայկոմկուսի Գյումրիի քաղկոմի քարտուղարն է։

  • Կիսվել: