Արցախը շրջափակման մեջ է և այդ խնդիրը մեկ օր առաջ լուծելու մի կարևորագույն ճանապարհ է համախմբումը․ Բագրատյան
Արցախը, ցավոք, արդեն 36-րդ օրն է շրջափակման մեջ է և այդ խնդիրը մեկ օր առաջ լուծելը բոլորիս պարտքն է: Լուծելու մի կարևորագույն ճանապարհ է համախմբումը՝ հանուն Արցախի ապաշրջափակման, հանուն Արցախի ժողովրդի իրավունքների: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Բայց համախմբում ասելուց հետո մեր մի գործընկերոջը հաջորդում է մյուս գործընկերոջ խոսքը, որը աղճատում է և միայն պառակտում է հայկական ընդհանրության բոլոր սահմանները: Կցանկանայի, որ առավելապես Արցախի այս վիճակում մենք ավելի մեր արտահայտություններում զուսպ լինենք: Դա չի նշանակում՝ չքննադատել, բայց նաև չի նշանակում այնպիսի բառամթերք օգտագործել, որն ակնկալում է համարժեք պատասխան»,- ասաց Սերգեյ Բագրատյանն ու հավելեց, որ չի ցանկանում կրկնել իր գործընկերոջը և համարժեք պատասխանել այն մեղադրանքներին, որոնք ներկայացվել են, «բայց նաև պետք է ասեմ, որ մենք պետք է հասկանանք, որ միասին պիտի անցնենք այս ճանապարհը, և միայն համախմբված և ընդհանուր նպատակների ու պետականության շուրջ մեր նպատակները համադրելով»:
Բադրատյանն իր ելույթում նաև ընդգծեց, որ Հայաստանի հանրապետությունն անվտանգ երկրների շարքում գրավում է 7-րդ տեղը, որը որքան զարմանալի է, նույնքան և վերլուծելու հնարավորություն է տալիս:



