երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արցախը միասնական է և վճռական». Թագուհի Թովմասյանը շարունակական կապի մեջ է Արցախի իշխանությունների հետ

«Արցախը միասնական է և վճռական». Թագուհի Թովմասյանը շարունակական կապի մեջ է Արցախի իշխանությունների հետ

Այսօր առավոտյան 10:30-ից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է Ադրբեջանի կողմից:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը շարունակական կապի մեջ է Արցախի իշխանությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, ճանապարհին մնացած հայաստանցի և արցախցի մեր հայրենակիցների հետ:

«Քիչ առաջ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ կրկին խոսեցի, ով վստահեցրեց, որ անզիջում են և Ադրբեջանի որեւէ պահանջ չեն կատարելու: Չնայած, որ այս պահի դրությամբ 120 հազարից ավել քաղաքացի փաստացի շրջափակված գերության մեջ է, բայց Արցախը միասնական է, վճռական՝ ապրելու իր հողում, իր հայրենիքում:

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»:

  • Կիսվել: