երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Արցախը Հայաստան է և վերջ» ասողը, ընդունեց, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ». Շարմազանով

«Արցախը Հայաստան է և վերջ» ասողը, ընդունեց, որ «Արցախը Ադրբեջան է և վերջ». Շարմազանով

Ինչու՞ եք զարմանում, որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
 
«Մենք ենք դրա մեղավորը, քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։ Եթե շարունակեց կառավարել, Երեւանը կարող է Էրիվան անվանել, Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։ 

Արցախը Հայաստան է և վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան և վերջ։ Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։

Ամոթ մեզ։ Պատմությունը սա մեզ չի ներելու», - նշել է նա։ 

  • Կիսվել: