երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանը. Օսկանյան

Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանը. Օսկանյան

Փաշինյանի եւ նրա իշխանության գործողությունների պատճառով Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, եւ այսօր սկուտեղի վրա դրված է արդեն Հայաստանը: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հայաստանն իր անկախացումից հետո չորս ղեկավար է ունեցել՝ երեք նախագահ, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո արդեն՝ վարչապետ: Երեք նախագահների ժամանակ էլ Արցախում ընտրվել է նոր նախագահ, բայց այդ երեք նախագահներից ոչ մեկը, գնալով Արցախ, այդ նոր նախագահի ինաուգուրացիային չի պարել, այդ երեք նախագահներից որեւէ մեկը չի կանգնել Ստեփանակերտի հրապարակում եւ ասել՝ ՛՛Արցախը Հայաստան է, ու վերջ՛՛:

Փաշինյանն այդ երկուսն էլ արել է, գնացել է երդման արարողության եւ պարել է Շուշիում, կանգնել է Ստեփանակերտի հրապարակում, ասել է՝ ՛՛Արցախը Հայաստան է, ու վերջ՛՛:

44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը Մատենադարանի դահլիճում ներկայացրել է Հայաստանի 20-50 թթ. իր տեսլականը: Փաշինյանն ու իր իշխանությունը ուղտի ականջում քնած են եղել, եւ այսօր էլ նույն վիճակն է: Այդ բոլորի արդյունքը եղավ այն, որ մենք Արցախը դատարկեցինք ու սկուտեղի վրա նվիրեցինք Ադրբեջանին, եւ այսօր սկուտեղի վրա դրված է Հայաստանն արդեն, բայց չգիտեն՝ ու՛մ են նվիրելու դեռ՛՛:

Օսկանյանը նաեւ հավելեց. ՛՛Շատ հավանական է, որ ոչ մի արցախցի էլ չկարողանա վերադառնալ իր տունը, իր հայրենիքը, բայց ինչ-որ պահի մենք տեսնենք, որ անկլավներ ենք տվել Ադրբեջանին եւ հյուընկալել ենք 100 հազարից ավելի ադրբեջանցիների: Չզարմանաք, սա հնարավոր է, որ տեղի ունենա, չզարմանաք, որ տեղի ունենա ամենաանհավանականը...՛՛:

 

  • Կիսվել: