ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ըննդիմադիրներն Էջմիածնում տեղադրեցին ԱՀ դրոշը

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ըննդիմադիրներն Էջմիածնում տեղադրեցին ԱՀ դրոշը

Էջմիածնում` Մայր Աթոռի տարածքում, այսօր ընդդիմության ներկայացուցիչները տեղադրեցին Արցախի դրոշը:

Արարողությանը ներկա ՛՛Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է, եւ հայ ժողովուրդն իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:

Իսկ այսօր, ըստ Օհանյանի, 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործություններին գնահատական չտալով՝ իշխանությունները, նրա խոսքով, ՛՛կուրորեն գնում են խաղաղության պայմնաագրի ստորագրման, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին՛՛:

՛՛Այս իշխանությունների օրոք չի բարձրացվում այն հարցը, որ Արցախը իր իսկ տարածքում պետք է ինքնորոշվի եւ իր իրավունքները պաշտպանի: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ առաջինը դա Արցախի ժողովրդի կամքն է, եւ Արցախի ժողովուրդն ուզում է ինքնորոշված լինել: Երկրորդը` Ադրբեջանը չի ցանկանում Արցախի եւ Հայստանի հետ խաղաղ ապրել, նրա ներխուժումը Արցախի եւ Հայաստանի տարածքներ ցույց է տալիս այն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համակեցության կանոններով ապրել: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր դաշինքի, ընդդիմության համադրված ջանքերով պետք է այնպես անենք, որ նորից վերականգնվի հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու փաստը՛՛,-նշեց Օհանյանը

  • Կիսվել: