ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ընտրությունները հետաձգելու առիթ ու իմաստ չենք տեսնում. ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյան

Արցախում ընտրությունները հետաձգելու առիթ ու իմաստ չենք տեսնում. ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյան

Արցախի նախագահական ընտրություներում նախագահի թեկնածու առաջադրված Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Արցախում նախագահական ընտրությունների քարոզարշավը՝ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում:

InfoPort.am-ի թղթակցի հետ զույցում Իշխանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու հիմքով քարոզարշավի ձևաչափը փոխվել է, ակտիվ շփումներ չկան:

«Հանդիպումը կայանում է փոքր շրջանակների հետ: Բայց անկեղծ ասած, մենք կուսակցական նեղ շրջանակների հետ ներքին քննարկումներ ունեցանք և առայժմ ընտրությունները հետաձգելու առիթ ու իմաստ չենք տեսնում: Մենք չունենք վարակի դեպք ու կան տեխնիկական հանրավորություններ ընտրությունները պատշաճ անցկացնելու համար», - մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը:

Նշենք, որ մինչ այս պահը ընտրությունները հետաձգելու պահանջով հանդես է գալիս միայն մի թեկնածու՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Հատկանշական է, որ երևանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մի քանի օր առաջ Բալասանյանը դեռ չէր տեսնում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն։ Սակայն ընտրությունները մոտենալուն զուգընթաց Բալասանյանին աջակցող մարտի մեկի գործով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմը խորհուրդ է տվել նրան ակտիվացնել կորոնովիրուսի վտանգով պայմանավորված ընտրությունները դադարեցնելու օրակարգը, որպեսզի հնարավորինս հետաձգեն իրենց թեկնածուի պարտությունը։

Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին: Ընտրարշավի ավարտին մնաց յոթ օր։

  • Կիսվել: