հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու որևէ մեկի նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու որևէ մեկի նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Արցախում քաղաքական հետապնդում չի լինելու որևէ մեկի նկատմամբ: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախընտրական փուլում եղել են վիրավորական հայտարարություններ, որոնց մասով ինքը պատրաստվում էր դիմել դատարան, սակայն մտափոխվել է և համախմբվածությունից ելնելով չի գնացել այդ քայլին։

 «Իհարկե, բացի մեկ հայտարարությունից, որն արել է ոչ Արցախի քաղաքացի, անունն էլ չեմ ուզում տալ: Այդ առումով դիմել եմ դատախազությանը: Բառիս բուն իմաստով՝ հիմար-հիմար արտահայտություններ է արել, որ թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս: Չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու վերաբերյալ մի փոքր ռեպորտաժ կլինի շուտով, թե ով է նա, մարդ կոչվելու առումով… հնարավոր է ունեցել է լավ անցած ճանապարհ, բայց պետք է մինչև կյանքի վերջ ապրել պարկեշտ»,- ասաց նա։

  • Կիսվել: