ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Արցախն այն վայրն է, որտեղ կա ապագա և հարգվում են մարդկանց իրավունքները. Ջիմ Կարիջիաննիս

Արցախն այն վայրն է, որտեղ կա ապագա և հարգվում են մարդկանց իրավունքները. Ջիմ Կարիջիաննիս

Արցախն այն վայրն է, որտեղ կա ապագա և հարգվում են մարդկանց իրավունքները: Ստեփանակերտում ընթացող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի  ժամանակ  այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը:

Նա նշել է, որ Արցախ է այցելել մի քանի անգամ և նախագահական ընտրությունների ժամանակ, որպես միջազգային դիտորդ Արցախում գտնվելու համար, հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում: 

«Ես հպարտ եմ, որ իմ անունը գրանցվել է այդ ցուցակում,հպարտ եմ, որ այցելել եմ Արցախ և դժվարություն կունենամ այցելելու Ադրբեջան և Թուրքիա: Ցանկանում եմ Արցախի դրոշը բարձրացնել իմ քաղաքում և հաստատել բարեկամական ու ընկերական հարաբերություններ երկու քաղաքների միջև: Այստեղ եմ կրկին նշելու, որ Կանադայի, ինչպես նաև սփյուռքի հայերը ցանկանում են միշտ լինել Արցախի կողքին և օժանդակել նրան»,-մասնավորապես ասել է Ջ. Կարիջիաննիսը:

 

  • Կիսվել: