հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի ժողովուրդը երբևէ չի կարող ընդունել որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

Արցախի ժողովուրդը երբևէ չի կարող ընդունել որևէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ Դիմադրություն շարժման պայքարը նոր ուժ է տվել արցախցիներին: Այս մասին նա այսօր ասաց Ֆրանսիայի հրապարակում Շարժման հանրահավաքի ժամանակ, ամփոփելով Արցախ կատարած այցը և նշելով, որ, չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին, արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա:

՛՛Մենք պատերազմից հետո բազմաթիվ անգամներ եղել էինք Արցախում, բայց երկու օր առաջ Արցախում տեսած մթնոլորտն այլ էր։ Կարող ենք փաստել, որ Արցախում եւս ձեւավորված են դիմադրության օջախներ, արցախի ժողովուրդը տեր է իր հայրենիքին ու երբեւէ չի կարող ընդունել որեւէ լուծում, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում՛՛,-վստահեցրեց Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման համակարգող խորհուրդներ ձեւավորվել նաեւ Արցախում։

Հիշեցնենք, որ ՛՛Դիմադրություն՛՛ շաժման ներկայացուցիչները հունիսի 21-23-ը եռօրյա այցով եղել են Արցախի Հանրապետությունում, հանդիպումներ ունեցել քաղաքական ուժերի, ԱՀ Ազգային Ժողովի բոլոր խմբակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչների եւ ԱՀ պաշտոնաթող նախագահների հետ:

  • Կիսվել: