հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի վրա խաչ քաշել չկա. Աշոտյան

Արցախի վրա խաչ քաշել չկա. Աշոտյան

Խաղաղություն չի կարող լինել այնպիսի պայմաններում, որտեղ մեկը թելադրում է խաղաղության պայման: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սա միջազգային իրավունքի գրված եւ չգրված նորմ է: Վատ բան եմ ասելու, բայց պարզվում է Զելենսկին Նիկոլից ավելի թասիբով է, որովհետեւ Ռուսաստանը պարտադրում է խաղաղության պայմաններ ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բայց միջագային հանրության աջակցությամբ ուկրաինացիները չեն գնում, ըստ իրենց, թելադրված պայմաններով հաշտության, ավելին եվրոպացիները ասում են,որ չի կարող պարտադրված խաղաղություն լինել, որովհետեւ այդպիսի խաղաղությունն ազատություն չի բերի, բառացի եմ ցիտում եվրոպացի պաշտոնյաների խոսքերը:

Կներեք, եվրոպական ձյաձյաներ եւ տյոտաներ, էդ ոնց է, որ Ուկրաինայի հարցում չի կարելի գնալ; պարտադրված խաղաղության, իսկ Հայաստանաի հարցում դուք ոչ միայն համաձայն եք, որ մենք գնանք ադրբեջանական պայմաններով խաղաղության, այլ մի հատ էլ խրախուսում եք ու մի հատ էլ մեր կառավարությունը ներկայացնող էս իդիոտին բռնել եք ու կտեր եք տալիս: Ես մունաթ չեմ գալիս իրանց վրա, ես ուզում եմ` իրենք լսեն, ես Բրյուսելում իրենց ասել եմ, որ մենք էշ չենք, որ էս ազգը թասիբ ունի, հերիք է, էս ազգին Նիկոլով մի չափեք, Նիկոլն այս ազգին չի ներկայացնում՛՛:

Աշոտյանի խոսքով` խաղաղության անվան տակ պրոցեսը շատ պարզ է, այն Արցախի հանձնումն է. ՛՛Կա երկու սցենար` վատ եւ վատագույն: Մենք հասել ենք մի վիճակի, որ մեզ մնում է ֆիքսել մի արժեք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարվել չկա, Արցախի վրա խաչ քաշել չկա, թե որ տարբերակը կտա այդ հանրավորությունը, երկրորդական է, մենք սկզբունքն ենք ասում, թե որ տարբերակը այդ հնարավորությունը մենք կողմ ենք այդ տարբերակին՛՛:

Ն ա նաեւ նշեց, որ այս պահին բանակցողի փոփոխությունն օրհասական հարց է: ՛՛Բանակցողի փոփոխությունը մեզ տալու է ժամանակ, մեզ տալու է Նիկոլի տված խոստումներից հրաժարվելու հնարավորություն, լավ միթե ՔՊ-ում չեն մնացել մի քիչ նորմալ մարդիկ, հայ չի մնացել ընդհանրապես, միեթե չեք կարողանում ձեր կուտոկով դրան ֆուկ անեք՛՛,-նշեց Աշոտյանը:

  • Կիսվել: