չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Արցախի ոստիկանությունում մեկ շաբաթում ստացվել է հանցագործության մասին 46 հաղորդում

Արցախի ոստիկանությունում մեկ շաբաթում ստացվել է հանցագործության մասին 46 հաղորդում

Արցախի Ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթվա դեպքերի, պատահարների և հանցագործությունների քրոնիկոնը.
 
2022 թվականի հուլիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության 1-02 Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 62 հաղորդում, 46-ը՝ հանցագործությունների վերաբերյալ: Դրանցից որից 44-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
 
Անհանգստացնող է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի վիճակագրությունը:
 
Այս մասով ստացվել է 7 հաղորդում. Բոլորը բացահայտված են: Յոթ օրվա ընթացքում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման մեկական դեպքեր: Եվս մեկ հաղորդում ստացվել է խարդախություն բնութագրմամբ:
 
Հանցագործությունները բացահայտելու նպատակով՝ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
 
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցած շաբաթվա ընթացքում բացահայտել են շրջանառությունն արգելված թմրանյութերի 4 դեպք և նախկինում կատարված 1 հանցագործություն:
 
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում՝ զենք կամ ռազմամթերք հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 3 քաղաքացի:
 
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: Օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, 14-ը՝ նյութական վնասով, 2-ը՝ մարմնական:
 
ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 27 դեպք, 15 վարորդ եղել է անսթափ վիճակում, 277-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը: Տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։
 
ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողները Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման և կայուն հասարակական կարգ ու կանոն պահպանելու ուղղությամբ:
Հետադարձ կապ՝ 1-02, 047 94 02 07
 

  • Կիսվել: