կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Արցախի ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում

Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։  Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 15-ի ժամը 11:00-ից մինչև հուլիսի 16-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։

  • Կիսվել: