երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի նախագահը աշխատանքային այցով Ֆրանսիայում է՝ նա հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ

Արցախի նախագահը աշխատանքային այցով Ֆրանսիայում է՝ նա հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։

Նա այնտեղ հանդիպել է Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ: Այդ մասին իր Twitter-ում գրել է Պեկրեսը՝ հրապարակելով հանդիպման լուսանկարները։

Պեկրեսը նշել է, որ հանդիպման ժամանակ վերահաստատել է իր համերաշխությունը և աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ․ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը», - գրել է նա։

Հանդիպմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պատվիրակության այլ անդամներ։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: