շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է. Փաշինյան

Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է. Փաշինյան

Մեզ հաջողվել է ապահովել հրադադարը, բայց շատ հարցեր են դեռ մնում, մասնավորապես՝ Արցախի կագավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել քննարկումներն այդ հարցով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Այս մասին քիչ առաջ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նաև նշեց. ՛՛Այն հայտարարությունը, որը մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, այն կարող է տնտեսական նորություններ բերել տարածաշրջանին՛՛:  

Փաշինյանը հավելել է. ՛՛Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք, իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը:

Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ՛՛:

  • Կիսվել: