շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի իշխանություն կարող է լինել միայն Արցախում․ Արմեն Խաչատրյանը մեկնաբանել է, թե ինչու Փաշինյանը չի ընդունել Սամվել Շահրամանյանին

Արցախի իշխանություն կարող է լինել միայն Արցախում․ Արմեն Խաչատրյանը մեկնաբանել է, թե ինչու Փաշինյանը չի ընդունել Սամվել Շահրամանյանին

Արցախի իշխանություն կարող է լինել միայն Արցախում, այլ երկրում, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում հաստատվել է բռնի տեղահանված 100 հազար արցախցի, և իրենք ամեն ինչ անելու են նրանց սոցիալական, անվտանգային իրավունքներն ապահովելու հարցով.«Ժամանակի ընթացքում քաղաքացիության հարցը կլուծվի։ Արցախի էջը փակված չէ։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր արցախցիների հետ վերադարձի, գույքային իրավունքը պահպանվի։ Մեր քույրերն ու եղբայրներն այնտեղ թողել են մեծ քանակությամբ գույք, տնտեսություն, նրանք իրավունքներ ունեն իրենց տնտեսության նկատմամբ։ Եվ այդ ուղղությամբ միջազգային ասպարեզներում գործընթացներ են տարվելու»։

Հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Նիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, երբեմն ես էլ եմ ուզում՝ ժամանակ չի լինում, ինձ էլ չի ընդունում երկար ժամանակ, մինչև այդ ժամանակը կգտնվի»։

  • Կիսվել: