հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է. Ծառուկյանը շնորհավորել է

Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է. Ծառուկյանը շնորհավորել է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնրհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլևս կատարված է և հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով: Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի։

Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել և պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու և պահպանելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատև խաղաղություն և շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»։

 

  • Կիսվել: