հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի հարցը տարածքի հարց չէ, իրավունքի հարց է. Փաշինյան

Արցախի հարցը տարածքի հարց չէ, իրավունքի հարց է. Փաշինյան

Խնդիրն այդ է՝ Արցախի հարցը տարածքի հա՞րց է. մեր ընկալմամբ Արցախի հարցը տարածքի հարց չէ, Արցախի հարցն իրավունքի հարց է, տարածքի հետ կապ չունի, լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց. ՛՛Երբ ասում ենք, որ Արցախի հարցը նենգափոխվել է, այդ թվում՝ Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելով, նաև դա նկատի ունենք, որովհետև 1991 թվին ԱՊՀ փաստաթղթերով Հայաստանն ու Ադրբեջանն փոխադարձ իրենց տարածքային ամբողջականությունը ճանաչել են։ Դա նշանակել է, որ Ղարաբաղի հարցը չկա՞, գոյություն չունի՞՛՛:

  • Կիսվել: