ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան

Արցախի ապագայի հարցով հույս տեսնում ենք Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ ձևաչափում. Օհանյան

Արցախի հարցով Հայաստանի իշխանությունների որևէ հանդիպում և բանակցություն այժմ չի կարող այն մակարդակի լինել, ինչ մակարդակի եղել է նախկինում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով` այսօր ընթացող բանակցություններում եղածից պետք է ընտրել ամենաշահեկանը Արցախի ժողովրդի ճակատագրի և ինքնորոշման համար. «Այդ ձեւաչափը Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռանկյունին է, որտեղ բանակցություններն ընթանում են: Մենք Արցախում ունենք նաեւ ռուսական խաղաղապահի ուժերը, բայց չպետք է մոռանանք, որ տարիներ ի վեր Արցախի անվտանգության երաշխավորման առաջին երաշխավորը եղել է Արցախի պաշտպանության բանակն ու Հայաստանի Հանրապետությունը: Նաեւ պետք է ֆիքսենք, որ Արցախի ՊԲ-ն ստեղծվել է Ադրբեջանի ագրեսիայի ագրեսիայի հետ միասին` ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում եւ ստեղծվել է բացառապես տարածքում, Արցախի ինքնապաշտպանության ջոկատների եւ Արցախի ներուժի օգտագործմամբ: Այդ առումով չպետք է մոռանանք համագործակցությունը Արցախի բանակի եւ Ռուսաստանի խաղաղապահի ուժերի հետ: Ռուսաստանի ներկայացրած փաստաթղթի մեջ այդ հույսը գոյություն ունի»,–ասաց Օհանյանը։

  • Կիսվել: