շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախահայության ճակատագիրը չի կարող դառնալ որոշ պաշտոնյաների լռության ու սին խոստումների հետևանք. «Ուժը հայրենյաց»

Արցախահայության ճակատագիրը չի կարող դառնալ որոշ պաշտոնյաների լռության ու սին խոստումների հետևանք. «Ուժը հայրենյաց»

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժը հայրենյաց» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ամենը ստիպում է ևս մեկ անգամ գիտակցել, որ նման պայմաններում «խաղաղության դարաշրջան» ասվածը պարզապես չի՛ կարող գոյություն ունենալ։

Արցախահայության ճակատագիրը հերթական անգամ չի՛ կարող դառնալ որոշ պաշտոնատար անձանց անգօրծության, լռության ու սին խոստումների հետևանք։ Նման աշխատելաոճը հայ ժողովրդին կտանի գոյաբանական ինքնաոչնչացման ճանապարհով՝ ինչը մենք թույլ տալ չենք կարող։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ռուս խաղաղապահներին կտրուկ գործողությունների գնալ և ժամ առաջ կանխել ադրբեջանցի սադրիչների լկտի գործողությունների ընթացքը»:

  • Կիսվել: