շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախ մեկնող ԱԺ պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Միրզոյան

Արցախ մեկնող ԱԺ պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել․ Միրզոյան

Արցախի Հանրապետության համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախ մեկնող ՀՀ ազգային ժողովի պատգամավորների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Նախապես թեստավորվել են մեր պատվիրակության անդամները։ Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական են եղել, մեր երկու գործընկերը կրկնակի թեստավորում են անցել PCR թեստով: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ գիշերը ինձ Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ կրկնակի թեստերի արդյունքները եղել են բացասական, մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, կասկածն էլ հերքվել է»,– ասաց Միրզոյանը։

  • Կիսվել: