ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առայժմ գնահատելու ոչինչ չկա, տեսնում ենք միայն օրակարգն ընդհատելու, որոշ արդյունքներ իրենց վերագրելու ցանկություն. Զախարովան՝ բրյուսելյան հանդիպման մասին

Առայժմ գնահատելու ոչինչ չկա, տեսնում ենք միայն օրակարգն ընդհատելու, որոշ արդյունքներ իրենց վերագրելու ցանկություն. Զախարովան՝ բրյուսելյան հանդիպման մասին

՛՛ԵՄ-ն ընդամենը փորձում է ընդհատել օրակարգը, ինչ-որ արդյունքներ վերաշարադրել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունների համատեքստում՛՛։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ բանակցությունները, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է. ՛՛Մոսկվան ըստ արժանվույն կգնահատի այն քայլերը, որոնք իրականում որոշակի կառուցողական արդյունքների կհանգեցնեն։  Եթե որևէ ճիշտ քայլ տանում է դեպի նորմալացում և հանգստություն, Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդգծում է դրական միտումը: Առայժմ գնահատելու ոչինչ չկա, առայժմ մենք տեսնում ենք միայն օրակարգն ընդհատելու, որոշ արդյունքներ իրենց վերագրելու սարսափելի, հստակ արտահայտված ցանկություն՛՛:

Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:

 

  • Կիսվել: