չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր հանդիպեցի Արայիկ Հարությունյանի հետ, որի վրա մեծ պատասխանատվություն է դրված առաջնորդել էգզիստենցիալ սպառնալիքի տակ գտնվող Արցախը և նրա ժողովուրդը. Փարիզի քաղաքապետ

Այսօր հանդիպեցի Արայիկ Հարությունյանի հետ, որի վրա մեծ պատասխանատվություն է դրված առաջնորդել էգզիստենցիալ սպառնալիքի տակ գտնվող Արցախը և նրա ժողովուրդը. Փարիզի քաղաքապետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Էն Իդալգոյի հետ։

Հանդիպումից հետո Իդալգոն իր Twitter-ում գրել է. «Այսօր հանդիպեցի Արայիկ Հարությունյանի հետ, որի վրա մեծ պատասխանատվություն է դրված առաջնորդել ավելի քան երբևէ էգզիստենցիալ սպառնալիքի տակ գտնվող Արցախը և նրա ժողովուրդը։ Փարիզը միշտ Հայաստանի, Արցախի և նրա հալածյալ ժողովրդի կողքին է»։

Նշենք, որ այցի շրջանակներում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում, Ազգային Ժողովում, հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Իլ դե Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսի հետ։

Նա նաև հանդես է եկել ծավալուն ասուլիսով ֆրանսիական առաջատար ԶԼՄ-երի առջև, ինչպես նաև առանձին հարցազրույցներ տվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: