չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Արայիկ Հարությունյանը Աղասի Աղասյանի հետմահու մեդալները հանձնել է ընտանիքին

Արայիկ Հարությունյանը Աղասի Աղասյանի հետմահու մեդալները հանձնել է ընտանիքին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը Աղասյան ընտանիքին է փոխանցել Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանի հետմահու արժանացած Եվրոպայի 2014 թվականի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե, ինչպես նաև 2013 թվականի համաշխարհային ուսանողական խաղերի մեդալները: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
 
2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից:
 
Օրեր առաջ այս մեդալները Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային փոխանցվել էին Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ:

  • Կիսվել: