շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
Արարատի Նորամարգ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է Hyundai Sonata ավտոմեքենա. Ժամանել են փրկարարներ

Արարատի Նորամարգ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է Hyundai Sonata ավտոմեքենա. Ժամանել են փրկարարներ

Արարատի մարզում, այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  Նորամարգ գյուղի  «Ստալինյան ջրանցքում»  Hyundai  Sonata մակնիշի  ավտոմեքենա կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգը ոստիկանության Մասիսի բաժնից փոխանցվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն: 

Այս պահին ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները հետախուզական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեսնեն՝ արդյոք ավտոմեքենայի մեջ կամ ջրանցքում քաղաքացի կամ քաղաքացիներ  կան:

Մասիսի ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, որպեսզի ճշտեն որոշ հանգամանքներ:

  • Կիսվել: