հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Արարատի մարզից բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ

Արարատի մարզից բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ

 2020 թ. Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 661-ը (81.7%):  Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ինչպես հայտնի է, բուհերում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների):

 2020 թ. Արարատի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել է 809 դիմորդ, որոնցից հիմնական փուլով ընդունվել է 661-ը (81.7%): Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած 46 դիմորդ հայտագրվել է նաև մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 41-ը (5.1%):

 Արդյունքում՝ մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է հայտագրված 809 դիմորդից 702-ը (86.8%):

 Ընդունված 702 դիմորդներից 94-ն ընդունվել են առաջին հայտով՝ ուսուցման անվճար հիմունքներով:

 Ի դեպ, բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ:

 Սիրելի՛ ուսանողներ, խնդրում և հորդորում եմ խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ինչը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է: Այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են»,- ասվում է մարզպռտի գրառման մեջ։

  • Կիսվել: