կիրակի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2023
Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները կանխելու հրատապությունը

Արարատ Միրզոյանը Յուրի Քիմին է ներկայացրել ԼՂ-ում Բաքվի էթնիկ զտումները կանխելու հրատապությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան։ Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter-ի) իր պաշտոնական միկրոբլոգում։

«Ընդգծել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիան եւ էթնիկ զտումները կանխելու համար կոնկրետ եւ ոչ երկիմաստ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է Միրզոյանը:

  • Կիսվել: