երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը մեկնում է Դանիա

Արարատ Միրզոյանը մեկնում է Դանիա

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ:
 
Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը:

  • Կիսվել: