ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել իր ու Պակիստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցից

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

«Այսօր կարևոր հեռախոսազրույց ունեցա Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ։ Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:

 

  • Կիսվել: