կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. թեժ քննարկում է սպասվում. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. թեժ քննարկում է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ.-ի պետբյուջեի քննարկմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում: Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները:

Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տեւական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ: ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: