հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը Իլյա Դարչիաշվիլիին հրավիրեց Հայաստան

Արարատ Միրզոյանը Իլյա Դարչիաշվիլիին հրավիրեց Հայաստան

Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսել պետական սահմանի սահմանազատման գործընթացը և հուսով է, որ հանրապետությունների միջև խաղաղության գործընթացը կպահպանի դրական դինամիկա։ Այս մասին Թբիլիսիում իր վրացի գործընկեր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։

«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պատրաստ է նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իլյա Դարչիաշվիլիին հրավիրեց Հայաստան։

«Պարոն նախարար, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ հրավիրում եմ այցելել Երևան»,– ասաց Միրզոյանը Վրաստանի արտգործնախարարին։

  • Կիսվել: