հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. Արարատ Միրզոյան

Հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. Արարատ Միրզոյան

Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի պարտականությունները կատարող Աբդալլահ Բու Հաբիբի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի գալիք ազգային տոնի կապակցությամբ` բարգավաճում և խաղաղություն մաղթելով Լիբանանի եղբայրական ժողովրդին: Զրուցակցիները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ համագործակցությունը:

  • Կիսվել: