երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։
Շարունակելով տարվեսկզբին ՀՀ ԱԳ նախարարի՝ Խորվաթիա այցի ժամանակ կայացած քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և առաջիկա անելիքներին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:
Գորդան Ռադմանը ներկայացրել է Բալկաններում իրադարձություններն ու խորվաթական կողմի տեսակետները։
Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային մթնոլորտին, ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը։ Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման համատեքստում, և հավելել, որ այդ նպատակով պաշտոնական Երևանն արդեն իսկ ցուցաբերել է քաղաքական կամք»,-նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: