հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետի հետ

Ապրիլի 26-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։ Քննարկվել են ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերների հաղթահարման ուղիները և, այդ առումով, համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը Նարենդրա Մոդիի հետ նաև զրույց է ունեցել հայ-հնդկական հարաբերությունների վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: