երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։

Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: