երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ

Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»,-հայտնեցին ԱԳՆ-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։  

  • Կիսվել: