երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևատրել է իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին և այլ պատգամավորների

Արարատ Միրզոյանը աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևատրել է իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին և այլ պատգամավորների

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ հրաման է ստորագրել ինքն իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին, Վահե Էնֆիաճյանին և այլ պատգամավորների, փորձագետների, ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների՝ միանվագ դրամական պարգևատրմամբ`ամսական պաշտոնյայի դրույքի 100%-ի չափով խրախուսելու մասին։ 

Մանրամասն՝ այստեղ:

Նշենք, որ ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 190 հազար 520 դրամ է, տեղակալների աշխատավարձը՝ 925 հազար 960 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793 հազար 680 դրամ, մշտական հանձնաժողովների նախագահի տեղակալներինը՝ 694 հազար 470 դրամ:

Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարինը՝ 793 հազար 680 դրամ:

  • Կիսվել: